ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

20:40 • 21.11.19

Այսօր ՀՀՖ-ում Մեսրոպ Առաքելյանը արել է մի անհեթեթ հայտարարություն, երբ ասել է, որ Հենրիկ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

«Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, ՀՖՖ-ն չի կիսում, ընդհակառակը, դատապարտում է այդ հայտարարությունը»,-ասել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն իր խոսքում նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. «Ես անգամ կասեմ՝ լավագույն ֆուտբոլիստն է: Նա հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում և իր նվիրված խաղով ապացուցել է, որ արժանի է կրել այդ թևկապը»,-եզրափակել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր էջում ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրառում էր կատարել, որում, մասնավորապես նշել էր, որ անհրաժեշտ է ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն: