ԱՄՆ-ում հինգ տարի առաջ կորած կատվին հայտնաբերել են երկրի մյուս ծայրում
ԱՄՆ-ում հայտնաբերել են հինգ տարի առաջ անհետացած կատվին, որը գտնվել է տնից երկու հազար կմ հեռավորության վրա:
Ինչպես հայտնում է CNN-ը, կատուն իր տիրոջ հետ բնակվելիս է եղել Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում: Կենդանու տերը՝ Վիկտոր Ուսովը, պատմել է, որ Սաշա անունով կատուն փողոց էր դուրս գալիս, երբ ցանկանում էր, և հանգիստ զբոսնում էր շրջակայքում:
Մի օր էլ կենդանին տուն չի վերադարձել: Այն ժամանակ կատուն մեկ տարեկան է եղել:
Հինգ տարի անց Նյու Մեքսիկո նահանգի փողոցներում թափառող կատվին կենդանիների կացարան են տեղափոխել: Կենտրոնի աշխատակիցները կենդանուն սկանավորել են՝ պարզելու միկրոչիպի հնարավոր առկայությունը: Դրա օգնությամբ էլ կարողացել են պարզել տիրոջ անունն ու հասցեն:









