Արթուր Չիլինգարովը ստիպել է Պուտինին՝ ծիծաղել պարգևատրության ժամանակ, վերջինս էլ կատակել է նրա՝ «նախագահական հավակնությունների» վերաբերյալ (տեսանյութ)

22:02 • 21.11.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը II աստիճանի շքանշան է հանձնել խորհրդային մեծանուն գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նկատելով, որ Չիլինգարովը ստիպել է Պուտինին ծիծաղել՝ շփոթելով տեղերն ու պատահաբար կանգնելով նրա ամբիոնի մոտ:

«Դեռ վաղ է»,- լսվել է ունկնդիրների շարքից, որին ի պատասխան Չիլինգարովն ասել է. «Մեզ համար դեռ վաղ է»:  

«Պետք է ավելի ուշադիր լինել արդեն»,-կատակել է Պուտինը:

«Ես շարունակում եմ բևեռախույզ լինել: Հետագայում էլ կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը շարունակի լինել մեծ ծովային գերտերություն»,- ելույթում նշել է Չիլինգարովը: