Ռուսաստանում մտադիր են ռեկորդ սահմանել՝ կազմակերպելով Ձմեռ պապիկների ամենազանգվածային շքերթը
ՌԴ Կուզբասի շրջանում մտադիր են ռեկորդ սահմանել՝ կազմակերպելով Ձմեռ պապիկների ամենազանգվածային շքերթը, որին կմասնակցի շուրջ 1000 մարդ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Կեմերովո մարզի մշակութային քաղաքականության հարցերով վարչության ղեկավարը հայտնել է, որ տոնակատարությունը սկսելու են դեկտեմբերի 26-ին՝ Ռուսաստանում Ձմեռ պապիկների ամենազանգվածային շքերթի անցկացմամբ:
Ներկա պահին նման շքերթի ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել է ՌԴ տարածքում, կազմում է 800 մարդ: Կուզբասում նախատեսում են գերազանցել այդ ռեկորդը:









