ԱՄՆ-ում դպրոցի տարածքում 145 գերեզմանով գերեզմանոց է հայտնաբերվել (տեսանյութ)

10:54 • 22.11.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի King High School դպրոցի տարածքում 145 գերեզմանով գերեզմանոց է հայտնաբերվել, գրում է Fox13-ի կայքը:

Ուսումնական հաստատության տարածքում հնարավոր գերեզմանների գոյությունը հնարավոր է եղել պարզել գեոռադարի միջոցով:

Վարկածներից մեկի համաձայն` նախկինում դպրոցի տարածքում թաղվել են տեղի աֆրոամերիկյան համայնքի ներկայացուցիչները: Վերջին հուղարկավորությունը տեղի է ունեցել 75 տարի առաջ:

Ենթադրվում է, որ այստեղ թաղված է 230 մարդ, որոնցից 70-ը՝ նորածիններ և երեխաներ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Картинки по запросу 145 graves discovered on grounds of King High School in Tampa