Բրազիլիայում տղամարդը պատանդ է վերցրել բարի հաճախորդներին (տեսանյութ)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում զինված տղամարդը բարում պատանդ է վերցրել 7 մարդու: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ տեղական G1-ին հղումով:
Ոստիկանության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ռուա դու Ռեզենդա թաղամասում՝ տեղի ժամանակով ժամը 16:00-ին: Հարձակվողն իր մոտ զենք և դյուրավառ հեղուկով շիշ է ունեցել:
Ոստիկանության հետ երկխոսություն սկսելու արդյունքում նա բաց է թողել պատանդներից 3-ին: Վերջինը նա բաց է թողել 64-ամյա կնոջ, որը բարի սեփականատերն է:
Ոստիկանները շարունակել են բանակցել հանցագործի հետ, որպեսզի նա ազատի բոլոր պատանդներին:









