Կանադայում տղամարդը հրշեջ մեքենա է առևանգել և ուղևորվել մարդաշատ այգու ուղղությամբ (տեսանյութ)
Կանադական Վիննիպեգ քաղաքում տղամարդը հրշեջ մեքենա է առևանգել և ուղևորվել քաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ այգի: Այս մասին տեղեկացնում է cbc.ca-ն:
Ոստիկանները հետապնդել են մեքենան, մինչև այն կանգնել է անսարքության պատճառով:
Ոստիկանները նշել են, որ կատարվածը մարդկանց համար վտանգավոր է եղել, սակայն դեպքը չեն կապում ահաբեկչության հետ:
Հրշեջները բաց էին թողել մեքենայի դուռը, քանի որ կանչով էին ժամանել:
Հրշեջներից մեկը նկատել է, որ քաղաքացիական հագուստով տղամարդը նստում է ղեկին, և տեղյակ է պահել ոստիկաններին: Ոստիկանները սկսել են հետապնդել մեքենան, որի ժամանակ ոստիկաններից մեկը սուր երկաթյա փշերով գոտի է նետել ճանապարհին, որի արդյունքում մեքենայի անիվը ծակվել է, իսկ մեքենան հարվածել է մեկ ուրիշ մեքենայի և կանգ առել:
Կատարվածի արդյունքում տուժողներ չեն եղել:









