Ամերիկյան Apache ուղղաթիռը խոցվել է խորհրդային հրթիռով. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է AH-64 Apache ուղղաթիռը խոցվել խորհրդային զենիթահրթիռային համակարգով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ տեսագրությունն օգտատերերից մեկը հրապարակել է Twitter-ում:
Նախօրեին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ եմենյան հուսիթական շարժման ապստամբների կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի օդուժին պատկանող Apache տեսակի ուղղաթիռ խոցելու մասին:
Հաղորդվում է, որ ուղղաթիռի խոցման հետևանքով 2 օդաչուն էլ զոհվել են: Ուղղաթիռը խոցվել է երկիր-օդ տեսակի հրթիռով:
Watch: moment of shooting down AH-64 Apache - two Saudi Arabia AF pilots killed (officially) https://t.co/cRPVS4UwaF pic.twitter.com/LqzAnNvRZ2
— Last Defender (@LastDef) November 30, 2019









