Էրդողանը նշել է «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների սկսվելու օրը

18:00 • 30.11.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարը իր աշխատանքները կսկսի 2020 թվականի հունվարի 8-ին Ստամբուլում: Այս մասին տեղեկացնում է Միլլիյեթ լրատվականը:

«Հունվարին մենք կսկսենք «թուրքական հոսք» անվամբ գազատարի շահագործումը»,-նշել է թուրք առաջնորդը:

«Թուրքական հոսք» գազատարը Ռուսաստանից գազ կմատակարարի Թուրքիա Սև ծովով: Գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին: