«Մենք կարող ենք նրանց առաջարկել մնալ փողոցներում». Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը ընդդիմության մասին

17:14 • 30.11.19

Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք մտադրված չեն ինչ-որ բան առաջարկել և միակ բանը, որ  կարող են առաջարկել՝ դա փողոցներում մնալն է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Մենք նպատակահարմար չենք գտնում ինչ-որ բան առաջարկել: Այդ նրանք պետք է առաջարկեն: Մենք կարող ենք առաջարկել նրանց, օրինակ, մնալ փողոցներում: Նրանց փողոցում մնալը մեզ ավելի է քաղաքականապես մոտիվացնում, որովհետև նրանք այդպիսով հետընթաց են ապրում: Այդ իսկ պատճառով նրանք պետք է առաջարկներ անեն»,-նշել է Կոբախիձեն:

Կոբախիձեն նշել է նաև, որ ընդդիմության առաջարկած ընտրական համակարգի «գերմանական մոդելը» հակասում է Վրաստանի սահմանադրությանը և իրենք կարող են հստակ փաստարկներով  իրենց ընդդիմադիր գործընկերներին համոզել դրանում: