Պայթյուններ Իրաքում. կան տուժածներ

16:15 • 30.11.19

Այսօր՝ նոյեմբերի 30-ին Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք բնակավայրում 3 պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել է 11 անձ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«3 պայթուցիկ սարքեր են պայթել Քիրքուքի տարբեր շրջաններում, ինչի արդյունքում 11 մարդ՝  այդ թվում զինվորականներ, վիրավորվել են»,- ասված է աղբյուրի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում արդեն զոհվել է 350 մարդ, կան հազարավոր վիրավորներ:

Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով: