Լոնդոնում մարդկանց վրա հարձակում գործած անձը նախկինում դատապարտված է եղել ահաբեկչական գործունեությանը մասնակցության համար. The Times (տեսանյութեր)
Լոնդոնի կամրջի վրա նախօրեին մարդկանց վրա դանակով հարձակում գործած անձը նախկինում դատապարտված է եղել ահաբեկչական գործունեությանը մասնակցության համար, գրում է The Times թերթը:
Հարձակում գործած անձը մոտ մեկ տարի առաջ է կալանքից ազատ արձակվել: Վերջինս դաստակին կրել է նաև իր տեղաշարժը վերահսկող էլեկտրոնային ապարանջան:
Պարբերականի տվյալներով` հարձակման նախօրեին չարագործն այցելել է Լոնդոնում Քեմբրիջի համալսարանի կազմակերպած բանտարկյալների վերականգնմանը նվիրված համաժողովին:
Հարձակման հետևանքով վիրավորում ստացած մարդկանցից երկուսը մահացել են, 3-ը վիրավոր են:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, սկզբում հայտարարվել էր զինված անձի ուղղությամբ ոստիկանության կողմից կրակ բացելու մասին:
Ականատեսները սոցիալական կայքերում տեսանյութ են տարածել, որում մի քանի մարդ կռվում է գետնին ընկած անձնավորության հետ: Ավելի ուշ ժամանել է զինված ոստիկանությունը, բաժանել է նրանց և զգուշացումից հետո կրակել հարձակում գործած անձի ուղղությամբ:
Ավելի ուշ հաղորդվել է հարձակում գործած անձի անունը՝ նա Սթաֆորդշիրից Ուսման Խանն է՝ 28 տարեկան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:









