Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել Պուտինին «անօրինականության» պատճառով
Մոսկվաբնակ սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն պատճառով, որ իր վարորդական իրավունքը չեն վերադարձնում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում:
Մառայի խոսքով՝ օգոստոսին ինքը հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը իրավունքը վերադարձնելու համար, որից ցմահ զրկվել է «էպիլեպսիա» ախտորոշման պատճառով: Նա դիմել է ավտոդպրոց, սակայն գումարված հանձնաժողովը մերժել է նրա դիմումը: Բաղդասարյանն այդ որոշումն անհիմն է համարում:
«Միայն հիմա եմ հասկանում, որ դա պատահական չէր, դա սխալմունք չէր: Դա ծրագրված ակցիա էր՝ ուղղված իմ դեմ»,- ասել է աղջիկը՝ կատարվածն անվանելով «անօրինականության» և «հալածանք»:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը Gelandewagen մակնիշի մեքենաներով Մոսկվայի փողոցներում մրցարշավներ իրականացնող սկանդալային սթրիթռեյսերների թվում է եղել և բացմիցս ենթարկվել է վարչական հարկադիր աշխատանքի և ձերբակալությունների: Դատավարական գործընթացի ընթացքում նա բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում տրվել է այդ ախտորոշումը:









