Մոսկվայում հյուրանոցի բնակիչը կրակ է բացել և վիրավորել մեկ անձի

16:55 • 30.11.19

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկի բնակիչը զենքից կրակ է բացել և վիրավորել մեկ անձի: Այս մասին տեղեկացնում  է РИА Новости-ն:

«Բուսաբանական փողոցի հյուրանոցում բնակիչների միջև կոնֆլիկտ է առաջացել»,-նշել է ականատեսներից մեկը:

Տեղեկությունների համաձայն՝ վեճի ընթացքում բնակիչներից մեկն սկսել է կրակել, ինչի արդյունքում վիրավորել է մեկ մարդու:Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: