ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

15:16 • 01.12.19

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Երկրամասի կառավարությունում հաստատել են 19 մարդու մահվան փաստը։ Եվս 21-ը տարբեր վնասվածքներ է ստացել, հայտնում են տարածաշրջանի իշխանությունները։

Դեպքի վայր է մեկնել երկու ուղղաթիռ՝ բժիշկների բրիգադներով։ ԱԻՆ-ի տեղեկատվության համաձայն՝ տուժած ուղևորները տեղափոխվել են Ներչինսկ և Սրետենսկ քաղաքների կենտրոնական շրջանային հիվանդանոցներ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am -ը ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում ավտոբուսն ընկել է Կուենգա գետով անցնող կամրջից և հայտնվել Կուենգա գետում։

Վթարը տեղի է ունեցել Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում: Վթարի պատճառ է դարձել Kia Granbird ավտոբուսի պայթած անիվը։ Ավտոբուսը Սրետենսկից գնում էր Չիտա։