Ուրիշ еvent by IQOS. միջոցառում միայն IQOS սպառողների համար (լուսանկարներ, տեսանյութ)

16:03 • 02.12.19

Նոյեմբերի 29-ին IQOS ապրանքանիշը կազմակերպել էր փակ միջոցառում իր օգտատերերի համար: Հայաստանյան իրականությանը ոչ բնորոշ երեկույթի մուտքը բացառապես հրավիրատոմսով էր: Այդպիսի միջոցառում IQOS-ը կազմակերպում էր առաջին անգամ: Միջոցառումը «Դու ուրիշ ես» արշավի շարունակությունն էր, որը  ընկերությունը սկսել էր այս տարվա հոկտեմբերին՝ հիմք վերցնելով մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը: Արշավը IQOS-ի մասին չէր, այլ այն ծխողների, որոնք ընտրել են ավելի լավ տարբերակ։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպելիս կարևոր են համարվել ոչ ստանդարտ լուծումները:

«Այսօրվա միջոցառումը զոնավորված է: Այս տեխնոլոգիական միջավայրում մեզ սպասվում է լույսի ու ստվերի շոու արհեստական բանականության կիրառմամբ, 3D mapping, աուդիո էֆեկտներ համադրած տեսողական լուծումներով: Այստեղ մենք նշում ենք IQOS օգտատերերի «ուրիշ» լինելը` դրանով իսկ շնորհակալություն հայտնելով նրանց»,- ասաց Լիլիթ Մաթևոսյանը:

Միջոցառումը վիրտուալ ճանապարհորդություն էր, որտեղ առաջին զոնայում հեռուստացույցների էկրաններին էր միջոցառմանը նախօրոք գրանցված օգտատերերի հանրային նկարները, որը, ըստ կազմակերպիչների, կօգնի հյուրերին իրական շփումից զատ ճանաչել միմյանց նաև հանրային դաշտում, տեղեկանալ, թե ինչպես են նրանք ներկայանում հանրությանը: Երկրորդ զոնայում լույսի և մթի համադրությունը, արհեստական բանականությունը մեկտեղվել էր մարդկային գործոնի հետ, ամբողջացնելով կիրառված, նմանը չունեցով վիզուալ էֆեկտները: Այդ ամենը թույլ տվեց հյուրերին մտածել իրենց «ուրիշ» լինելու մասին:  Երրորդ զոնայում օգտատերերին սպասվում էր 10 մետր բարձրությամբ տարածքում տեղակայված 3D mapping-ը: Լուսաձայնային շոու` հագեցած գերժամանակակից տեխնիկական լուծումներով, միջոցառում, որին մասնակցեց գրեթե 700 IQOS օգտատեր:

Միջոցառումը շարունակվեց մինչև կեսգիշեր, հյուրերը համակարծիք էին, միջոցառումը բացառիկ է,  IQOS-ը՝ «ուրիշ» մարդկանց համար:

Միջոցառմանը մասսայական ներկայացվեց նաև նոր, IQOS 3 DUO ապրանքանիշը:

IQOS ապրանքանիշը ստեղծել է մի փակ ակումբ, որտեղ պարբերաբար իրականացվում են նմանատիպ միջոցառումներ օգտատերերի համար, կարևոր համարելով յուրաքանչյուրին՝ անհատապես:

Նմանօրինակ փակ հավաքույթները կկրեն շարունակական բնույթ՝ թույլ տալով IQOS օգտատերերին զգալ սեփական անձի յուրահատկությունը:































Լրագրող՝ Լուսինե Զարայելյան