Հնդկաստանի նավատորմը ներկայացրել է իր առաջին կին օդաչուին (լուսանկարներ)
Հնդկաստանի նավատորմը ներկայացրել է իր առաջին կին օդաչուին՝ 24-ամյա կրտսեր լեյտենանտ Շիվանգիին, որն այսօր կայացած պաշտոնական արարողությամբ ներգրավվել է նավատորմի աշխատանքներին:
Ինչպես գրում է CNN-ը, հնդկուհին իր վերապատրաստման դասընթացներն ավարտել է 2018-ին: «Սա մեծ իրադարձություն է և մեծ պատասխանատվություն մեզ բոլորիս համար, և ես գիտեմ, որ պետք է ամեն ինչ լավ անեմ»,- ասել է Շիվանգին:
Պարբերականի տվյալներով՝ մինչև 1992 թվականը Հնդկաստանի ռազմածովային ուժերում կանանց թույլատրվում էր աշխատել միայն բուժանձնակազմում:
Շիվանգին հանձարարություններ է կատարելու ծովային հետախուզության համար: Շիվանգին նշում է, որ դեռևս 10 տարեկանից ցանկացել է օդաչու դառնալ:
Շիվանգին առաջին կին օդաչուն չէ Հնդկաստանի Զինված ուժերում: Հնդկաստանի օդուժն իր շարքերն առաջին անգամ կին օդաչուների է ընդունել 2016 թվականին, իսկ 2019-ի մայիսին լեյտենանտ Բհավանա Քանթհը դարձել է առաջին կին օդաչուն, որը կործանիչով մարտական առաջադրանքներ կատարելու որոկավորում է ստացել:













