Նոր «Նոր Զովք»՝ Դավթաշեն վարչական շրջանում (տեսանյութ, լուսանկարներ)

17:13 • 02.12.19

Դեկտեմբերի 1-ին Դավթաշենի 4-րդ թաղամասի 26-ի 1 հասցեում տեղի ունեցավ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղի բացման արարողությունը: Նորաբաց մասնաճյուղն ունի պարենային և ոչ պարենային ապրանքների մեծ և բացառիկ տեսականի, բարձրակարգ սարքավորումներով տեղում թխված թարմ հաց և հացաբուլկեղեն, թարմ ձուկ, մսամթերք և դեղատուն: Ամեն ինչ՝ առօրյա և տոնական գնումների համար:

 «Միշտ մատչելի գներ և որակյալ ապրանքատեսակներ» կարգախոսով «Նոր Զովք»-ը գործում է արդեն 19 տարի: Այն այժմ Երևանի խոշորագույն սուպերմարկետների ցանցերից մեկն է: Կարևոր համարելով հաճախորդների պահանջներն ու կարծիքը՝  «Նոր Զովք»-ը խթանում և պահպանում է բարձրորակ սպասարկումը և ապրանքների մատչելիությունն ու թարմությունը։

Հաճախորդների խնդրանքով սուպերմարկետի 24-րդ մասնաճյուղը բացվեց Դավթաշենում: «Նոր Զովք» սուպերմարկետի մենեջեր Գայանե Կիրակոսյանը նշեց՝ սուպերմարկետի համար կարևոր է հաճախորդների կարծիքը:

«Դավթաշեն թաղամասում չունեինք մասնաճյուղ, այդ պատճառով որոշեցինք բացել այստեղ: Մասնաճյուղը բավականին մեծ է, չի տարբերվում մնացած մասնաճյուղերից: Այստեղ տեսականին շատ հագեցած է»,- ասել է Գայանե Կիրակոսյանը:

Բացման արարողությանը ներկա էին սուպերմարկետի ներկայացուցիչները, հավատարիմ հաճախորդները և Դավթաշենի բնակիչները, որոնք նշեցին,որ առևտրի համար այլևս ստիպված չեն լինի գնալ այլ վարչական շրջանների «Նոր Զովք», կգնեն ամեն ինչ նոր մասնաճյուղից՝ թարմ, մատչելի և որակյալ:

«Նոր Զովք» սուպերմարկետի նոր մասնաճյուղի բացման առթիվ խանութում գործում էին աննախադեպ ակցիաներ, հաճախորդներին սպասվում էր հյուրասիրություն՝ Հայաստանի շուկայում առաջին անգամ ներկայացված յուրահատուկ թխվածքներ, կոնֆետներ և այլ ապրանքատեսակներ, միջոցառում՝ սպառողների տրամադրությունը բարձրացնելու համար:

Սուպերմարկետի մարկետինգի բաժնի աշխատակից Վահրամ Մարգարյանը նշում է՝ ամեն ինչ արվում է հաճախորդի գոհունակության համար: Համադրելով որակն ու գինը՝սուպերմարկետն առաջարկում է թարմ, հասանելի, մատչելի ապրանքների լայն տեսականի:

Նորաբաց Դավթաշենի մասնաճյուղը կաշխատի առավոտյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր: