Աֆղանստանում 140 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել (լուսանկարներ)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու 140 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության ծառայությունը մեքենան հայտնաբերել է կիրակի գիշերը: Twitter-ում հրապարակված լուսանկարներում երևում է, որ պայթուցիկները տեղափոխվում էին բեռնախցիկում:
Մեքենայի պատկանելիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև: «Թալիբանը» ավելի վաղ շատ մեծ ազդեցություն ուներ երկրի գյուղական բնակավայրերում և պատրաստվում էր գրոհել խոշոր քաղաքները: Երկրի ներսում ուժեղացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրի տարածքում համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:
A vehicle holding 140 kg of explosives was seized in Qarabagh district of #Kabul province by security forces on Sunday night, the Ministry of Defense said in a statement on Monday. #Afghanistan pic.twitter.com/o3rvMnvN7q
— TOLOnews (@TOLOnews) December 2, 2019









