Չինաստանում բարձրահարկ բնակելի շենք է այրվում (տեսանյութ)

23:17 • 02.12.19

Չինաստանի Լյաոնին նահանգի Շենյան քաղաքում բարձրահարկ բնակելի շենք է այրվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ կրակը բարձրահարկ շենքերից կազմված բնակելի համալիրում բռնկվել է տեղի ժամանակով 21:30-ին (երևանյան 17:30):

Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, որոնցում երևում է, որ երկնաքերի ստորին հարկերում բռնկված կրակը տարածվել է վերին հարկերում: Տեղի հեռուստատեսությունը հայտնում է, որ շենքի արտաքին պատերից արդեն պոկվում են ջերմամեկուսիչ նյութերը:

Հրդեհի բռնկման պատճառների և տուժածների մասին դեռևս ոչին չի հաղորդվում: Դեպքի վայրում հրշեջ մարտական հաշվարկներ են աշխատում: