ՄԱԳԱՏԷ-ում տանգո են կատարել կազմակերպության նորանշանակ ղեկավարի համար
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում արգենտինացի Ռաֆայել Գրոսսիի նշանակումը կազմակերպությունում նշել են լատինամերիկյան ոճով. նրա պատվին կատարել են իր հանրահայտ հայրենակցի՝ Աստոր Պյացոլայի Libertango ստեղծագործությունը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, երկուշաբթի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովի հատուկ նիստ է կայացել՝ նվիրված Գրոսսիի թեկնածության հաստատմանը: Նա իր պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 3-ին: Հաստատումից հետո տեղի է ունեցել վերջինիս երդմնակալության արարողությունը:
«Կցանկանայի ընդգծել, թե որքան կարևոր է ինձ համար, որ առաջին լատինամերիկացին եմ այս համաժողովում, որն այդքան բարձր պատվի է արժանացել՝ նշանակվելով այս պաշտոնին»,- ասել է Գրոսսին իր ելույթում:
Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում են հայտնվել երաժիշտները՝ կատարելով արգենտինական ստեղծագործությունը:










