Բացահայտվել է «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցուց արված գողությունը. գտնվել է նաև գողացված սինթեզատորը (տեսանյութ)
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ստեփանավանի «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցու դահլիճում դրված սինթեզատորն ու դրա կարգավորիչը։ Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր մոտ 900․000 դրամի վնաս, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական է գործ հարուցվել։ Նախաքննության ընթացքում Ստեփանավանի ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնք դեպքից մեկ ամիս անց արդյունք տվեցին։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման են ենթարկվել 17, 19 և 20-ամյա երիտասարդներ՝ երեքն էլ Ստեփանավանի բնակիչ։ Նրանք ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև գողացված սինթեզատորը։ Այն առգրավվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։










