Ռուսաստանում 7-ամյա աղջիկը կատվի հետ ընկել է 9-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Ռուսաստանի Նոր Ուրենգոն քաղաքում բնակելի շենքի 9-րդ հարկից 7-ամյա աղջիկ է ընկել և ողջ է մնացել:
Ինչպես տեղեկացնում է Вести Ямал-ը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Երեխան, հավանաբար, մայրիկին է սպասելիս եղել և կորցնելով հավասարակշռությունը, ընկել է պատուհանագոգից: Ընկած երեխային նկատել են անցորդները և անհապաղ շտապ օգնություն կանչել:
Նշվում է, որ երեխային հոսպիտալացրել են, որտեղ նրան բուժօգնություն է ցուցադրվել: Կյանքին վտանգ ներկայացնող վնասվածքներ փոքրիկը չի ստացել:
Հայտնի է, որ աղջկա մեջքին ուսապարկ է եղել, որում՝ կենդանի կատու, որը նույնպես ողջ է մնացել:










