Ղազախստանում մերկասառույցի պատճառով ուղևորատար ավտոբուսը վթարվել է. կան զոհեր և վիրավորներ
Ղազախստանում մերկասառույցի պատճառով ուղևորատար ավտոբուս է շրջվել: Տրանսպորտային միջոցի մեջ եղել է 50 ուղևոր: Նախնական տվյալներով` կա 4 զոհ: Այս մասին հայտնում է nur.kz-ն:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի լուսադեմին: Նշվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը մերկասառույցի պատճառով, ինչի արդյունքում էլ տրանսպորտային միջոցը շրջվել է:
Նշվում է, որ հաջողվել է փրկել 15 մարդու կյանք: Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը նույնպես ժամանել է դեպքի վայր: Զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել:










