Ուկրաինայում կատուն խեղդել է 9 ամսական երեխայի
Ուկրաինայի Վիննիցայի շրջանում կատուն խեղդել է 9 ամսական աղջիկ երեխայի, որը քնած է եղել մանկասայլակում: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ երեխայի մայրը քնած փոքրիկին դրել է մանկասայլակի մեջ և սկսել է զբաղվել տնային գործերով: Վերջացնելով գործերը` նա մոտեցել է երեխային և հասկացել, որ փոքրիկը չի շնչում: Նրա վրա պառկած է եղել կատուն: Երեխայի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Փորձագետը հաստատել է, որ երեխայի վրա մարմնական վնասվածքներ չկան և մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով: Նշվում է, որ երեխայի մոր հետ աշխատում են հոգեբանները:










