ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը կրկին հոսպիտալացվել է
ԱՄՆ-ի նախկին նախագահ 95-ամյա Ջիմմի Քարտերը, որը նոյեմբերին ենթարկվել էր վիրահատության, կրկին տեղափոխվել է հիվանդանոց: Պատճառը միզուղիների վարակն է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով նախկին նախագահի կողմից հիմնադրված «Քարտերի կենտրոն» կայքին:
Չի հստակեցվում, թե ԱՄՆ-ի 39-րդ նախագահը երբ է պատրաստվում դուրս գրվել: Նշվում է միայն, որ նա գտնվում է Ջորջիայի հիվանդանոցում և իրեն համեմատաբար լավ է զգում:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Քարտերը հոսպիտալացվել էր Ատլանտայում ՝ ներգանգային ճնշումը նվազեցնելու համար: Նա դուրս էր գրվել նոյեմբերի 27-ին: Վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել այն պատճառով, որ Քարթերը մի քանի անգամ ընկել էր և վնասվածքներ ստացել:
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ նախկին նախագահը նույնպես հայտնվել էր հիվանդանոցում` նստատեղի ոսկորների կոտրվածքի պատճառով: Հավելենք, որ Քարտերն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 1977-1981 թվականներին:










