Դատապարտում ենք տեղի ունեցածը, վանդալիզմի նման դրսևորումները տեղ չունենան մեր հասարակությունում. Վլ. Կարապետյանը՝ Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու մասին
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։ Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ նյութեր է նախապատրաստվում: Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ արձանն արդեն մաքուր էր։
Շահեն Հարությունյանը կանչվել է ոստիկանություն և բացատրություն տվել կատարվածի վերաբերյալ։










