Մամեդյարովն ու Լավրովը հանդիպել են Բաքվում. Լավրովը ծաղիկներ է դրել Հեյդար Ալիևի արձանին (լուսանկար)

13:03 • 03.12.19

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում են ունեցել Բաքվում: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Հանդիպումից բացի, Սերգեյ Լավրովը կարմիր վարդեր է դրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին: Նշվում է, որ նախարարը և իր գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ են դրել նաև Հեյդար Ալիևի կնոջ՝ Զարիֆայի գերեզմանին:

 

Министр иностранных дел РФ Сергей Лавров во время возложения цветов к мемориалу Гейдара Алиева в Баку