Սախալինում տղամարդը հրդեհել է նախկին կնոջ բնակարանն ու սելֆի արել հրդեհի ֆոնին

01:58 • 03.12.19

Սախալինում 23-ամյա տղամարդը հրդեհել է նախկին կնոջ բնակարանն ու հրդեհի ֆոնի վրա լուսանկարվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն: 

Նշվում է, որ նախկին ամուսինները հաճախ էին վիճում նույնիսկ բաժանվելուց հետո: Հերթական անգամ հարաբերություններ պարզելու նպատակով տղամարդը գնացել է 46-ամյա կնոջ առանձնատուն, սակայն կինը հրաժարվել է հանդիպել: Այդ ժամանակ Սախալինի բնակիչն սպասել է, մինչև կինը հեռանա տնից ու այրել է այն` սելֆի անելով հրդեհի ֆոնին:

Այնուհետև տղամարդը դիմել է փախուստի, սակայն իրավապահ մարմինները կարճ ժամանակ անց գտել են նրան: Հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ 23-ամյա տղամարդը նախկինում դատված է եղել: