Կոտայքի մարզում 36-ամյա վարորդն Opel-ով բախվել է ծառերին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 08։30-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Ղ-ն իր վարած Opel մակնիշի 34 NC 264 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է «Արջուկ» տաքսի ծառայության կողմից։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










