Ներեցեք մեզ երեխաներ, որ որպես պետություն դեռ չենք կարողանում կրթվելու պայմաններ ապահովել ձեզ համար. պետությունը ձեզ հասանելիք գումարներն ուղղում է ՍԴ դատավորներին կաշառելու վրա. Միհրան Հակոբյան

12:39 • 03.12.19

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի պայմաններին։ Գրառմանը կից նա նաև լուսանկարներ է հրապարակել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավերված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել: Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ երեխաներ...»,– գրել է Միհրան Հակոբյանը՝ ավելացնելով, որ լուսանկարները panorama.am-ինն են: