Գերմանական Ռոտ Ամ Զե քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածներն ազգականներ էին

23:02 • 24.01.20

Գերմանական Ռոտ ԱՄ Զե քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով բոլոր մահացածներն ազգականներ են եղել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով գերմանական Bild պարբերականին:

Ըստ գերմանական պարբերականի տվյալների` մասսայական սպանությունը տեղի է ունեցել ընտանեկան կոնֆլիկտի պատճառով:

Նշվում է, որ կրակոցները կատարվել են տեղի ժամանակով 12:45 րոպեին, Deutscher Kaiser հյուրատանը: Երբ ոստիկանությունը եկել է, սպանվածների ու տուժածների մարմինները եղել են և դրսում, և շենքի ներսում:

Կրակողը եղել է 1983 թվականին ծնված Գերմանիայի քաղաքացի: Նա ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Ռոտ ամ Զե քաղաքում բացված կրակի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: