2019թ. հաստատվել է 216 թեկնածուական ատենախոսություն. թիվն էականորեն կրճատվել է. վարչապետը շարունակում է ներկայացնել 100 փաստ կատարված աշխատանքների վերաբերյալ

12:38 • 25.01.20

Շարունակվում է ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 փաստ կառավարության կատարած աշխատանքից:

Փաստ համար 46

Մտավոր խնդիրներ, այդ թվում աուտիզմ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը 2020թ. հունվարի 1-ից ավելացել է 30%-ով:

Փաստ համար 47

2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ:            2020թ. հունվարի 1-ից համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա:            Արդյունքում քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով:

Փաստ համար 48

1,9 միլիարդ դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով:

Փաստ համար 49

2020թ. Երևանի քաղաքապետարանն սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիր, նախատեսվում է կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ:

Փաստ համար 50

Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:  

Փաստ համար 51.

Կառավարության որոշմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար: «Ծրագրի նպատակը նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծումն է, ինչպես նաև նախատեսվում է պահպանել այդ ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիսների ընթացքում: Նախատեսելենք շուրջ 700 մլն դրամ: Շահառուները կստանան 350.000 դրամ անասունի ձեռքբերման համար և 230.000 դրամ կերի ձեռքբերման համար, անասունին պահելու համար ծրագրի շահառուին և անասնաբույժին տրամադրվում է ամենամսյա գումար նվազագույն աշխատավայր համապատասխանաբար 50 և 20%-ի չափով»,-ասաց վարչապետը։

Փաստ համար 52

2020թ. հունվարի մեկից կառավարությունը փոխհատուցելու է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 2019թ. դրությամբ նման կացարանում բնակվում է 63 միայնակ կենսաթոշակառու:

Փաստ համար 53

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020թ. հունվարի մեկից սկսել է 1998թ. զոհված զինծառայողների ընտանիքներին, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Փաստ համար 54

Սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերի նախկին զինծառայողներին անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով, թվով 80 նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն դրամի չափով: Կառավարությունը ևս 2 մլրդ 920 մլն դրամ է հատկացրել 25 զինվորականների՝ համար բնակարաններ գնելու նպատակով:

Փաստ համար 55

2019թ. Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Թեկնածուականների թիվն էապես կրճատվել է: «Սա այն դեպքն է, որ ոչ թե գոհունակությամբ արձանագրում ենք ավելացում, այլ նվազում, որովհետև մենք բոլորս գիտենք, թե այս ոլորտում ինչ էր կատարվում»,-ասաց նա:

Փաստ 56

2019թ.   թանգարաններ են այցելել մեկ միլիոն 230 հազար այցելու:

Փաստ համար 57

Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ:

Փաստ համար 58

700 միլիոն դրամով աճել է մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող:

Փաստ համար 59

Սևանի ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համեմատ:

Փաստ համար 60

2019թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ անգամ:

Շարունակելի