Մեկնարկել է տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի. Փաշինյանը շարունակում է ներկայացնել 100 փաստ կառավարության աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մամուլի ասուլիսին ներկայացնել 100 փաստ կառավարության աշխատանքից: Այսպիսով` առաջին հինգ փաստն արդեն ներկայացրել ենք:
Փաստ համար 6
2020 թվականի բյուջեով ճանապարհաշինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ 64 տոկոսով է ավելացել, անցած տարվա համեմատ՝ 91 տոկոսով:
Փաստ համար 7
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար 2020 թվականի բյուջեով հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, և բնակարանային խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է ավելացնել ևս 3 միլիարդ դրամ: Այսպիսով` կլուծվի ևս 453 ընտանիքի բնակարանների խնդիրը:
Փաստ համար 8
Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին տրամադրել է 1,3 միլիարդ դրամ:
Փաստ համար 9
2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացրել է 307 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը 28 տոկոսով է գերազանցում, իսկ 2017 թվականը՝ 4,5 տոկոսով: «ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, քանի որ ձեռք բերված սպառազինությունը կա´մ 2019 թվականի արտադրության է, կա´մ ընդհանրապես չօգտագործված»,-ասաց նա:
Փաստ 10
2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:
Փաստ համար 11
2019 թ. ընթացքում գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ. դրամ ընդհանուր ներդրումային արժեքով:
Փաստ համար 12
2019 թվականի վերջի դրության ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 միլիարդ 849 միլիոն դոլար, որը 2018 թվականի համեմատ 26 տոկոսով ավելի է:
Փաստ համար 13
Տեղի է ունեցել եվրապարտատոմսերի երրորդ թողարկումը` 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով և տասը տարվա ժամկետով:
Փաստ համար 14
2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջին ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ:
Փաստ համար 15
Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս` 2018 թվականի 40,8-ի փոխարեն: Փաստացի՝ տարվա կտրվածքով 2,5 տոկոսային կետով է բարձրացել զբաղվածությունը:
Փաստ համար 16
2019 թվականի ընթացքում տպվել է 38 տոկոսով ավելի հսկիչ դրամային կտրոն:
Փաստ համար 17
230 ՏՏ կազմակերպություն հարկային արտոնություն է ստացել, 1200 նոր աշխատատեղեր են ստեղծվել:
Փաստ համար 18
2019 թվական հունվար-սեպտեմբերին ներգնա զբոսաշրջային այցելություններն աճել են, նախորդ տարվա համեմատ, 14, 4 տոկոս է:
Փաստ համար 19
2019 թվականի Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ, 2019 թվական արդյունքներով՝ Հայաստան ժամանողների թիվը 1506-ով ավելի է մեկնողների թվից:
Փաստ համար 20
Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում:
Փաստ համար 21
Հայաստանից արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 9 տոկոսով:
Փաստ համար 22
Կառավարությունը հաստատել է փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը:
Փաստ համար 23
Գյուղատնտեսության ոլորտում տրվող վարկերի սուբսիդավորման արդյունքում արդեն շուրջ 8 հազար միավոր` 32 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել:
Փաստ 24
2019 թվականի լրամշակվել է խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտեսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիման համար պետական ծրագիրը և տրամադրվել է 347, 8 միլիոն դրամի 11 միավոր վարկ:
Փաստ 25
2019 թվականի մեկնարկել է փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման պետական աջակցության ծրագիրը:
Փաստ համար 26
Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի:
Փաստ համար 27
2019 թվականին գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության լիզինգի ծրագրով 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:
Փաստ համար 28
Մի շարք գյուղմթերքների արտահանումը էականորեն աճել է:
Փաստ համար 29
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, ձեռք է բերվել իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Փաստ համար 30
2019 թվականի սեպտեմբերի 30-ից ՀՀ-ում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը:










