ՀՀ մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխա Ամանորին շրջայցի է եկել Երևան, այցելել զվարճանքի կենտրոններ. վարչապետը ներկայացնում է կառավարության աշխատանքի 100 փաստերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր մամուլի ասուլիսին ներկայացնել 100 փաստ կառավարության աշխատանքից:
Փաստ համար 86
Բրիտանական «Legatum» ինստիտուտի 2019 թվականի բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքերը բարելավել է միանգամից 7 կետով:
Փաստ համար 87
Ըստ «Գելափի» ամենամյա զեկույցի՝ Հայաստանը ամենից ապահով երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ կետը` այն կիսելով Շվեյցարիայի հետ:
Փաստ համար 88
ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության ամենամսյա զեկույցի համաձայն` 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 %-ով:
Փաստ համար 89
Հայաստանում փոխվել է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը:
Փաստ համար 90
Հայաստանի կառավարությունն ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար քաղաքապետարանին տրամադրել է 271 միլիոն դրամ:
Փաստ համար 91
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Երեկ էլ` Հատուկ քննչական ծառայությունում եմ հարցաքննվել: «Ես հրապարակում եմ իմ նկարը քննիչի սենյակից, ասում են՝ դա թատրոն է, կարո՞ղ եք բացատրել՝ ինչն է թատրոն: Ես, որ վարչապետ չէի, էլի եմ սելֆի արել, այդ սելֆին ես հաճույքի համար չեմ արել, որ այլ պաշտոնյաներ իրենց արժանապատվությունից վեր չհամարեն, խնդիր չստեղծեն և գնան: Ձեր կարծիքով՝ ֆեյսբուքյան էջում ինչ գրում եմ, հաճույքի համա՞ր եմ գրում»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանի որոշ շրջանակներ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ՀՀ ղեկավարը կարող է նաև հումորի զգացում ունենալ: «Բա քյարփինջը ինչի՞ համար է, որ ՀՀ վարչապետը պետք է հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը»,-ասաց նա:
Փաստ համար 92
ՀՀ կառավարությունը Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել:
Փաստ համար 93
2019 թվականին Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն` երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
Փաստ համար 94
2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ: «Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ինչն է օլիգարխ»,-ասաց նա:
Փաստ համար 95
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեց աշխատող, գործ անող մարդը: Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին միջին բիզնեսով
զբաղվող 13 գործարարներ: Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը
ամենամյա է լինելու, այս տարի այն կանցկացվի Վանաձորում:
Փաստ համար 96
2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ:
Փաստ համար 97
«Իմ քայլի» և կառավարության համատեղ ծրագրով ՀՀ մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ հազար երեխաներ ամանորյա շրջայցի են եկել Երևան, այցելել զվարճանքի կենտրոններ, թատրոններ
Փաստ համար 98
2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը 448-ով կրճատվել է և երբեք ավելի քիչ թվով ծառայողական ավտոմեքենա չի եղել, քան հիմա:
Փաստ համար 99
Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն-կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին:
Փաստ համար 100
2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71, 6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Նա նշեց, որ եթե իր տիրույթում լիներ, Երևանի քաղաքապետի և տեղակալների աշխատավարձը կբարձրացներ: «Ես հույս ունեմ, որ առաջիկայում ավագանին այդպիսի որոշում կկայացնի, որովհետև քաղաքապետը և իր տեկալները իրենց աշխատանքով արժանացել են դրան»,-ասաց նա:










