Կոլումբիայի սրճարաններից մեկում նռնակ է պայթել. կա նվազագույնը 12 վիրավոր
Նվազագույնը 12 մարդ է վիրավորվել Կոլումբիայի սրճարաններից մեկում` նռնակի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով El Tiempo-ին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կաուկասիա քաղաքում: Անհայտ անձը նռնակը նետել է դեպի սրճարանն ու անհետացել: Պայթյունից տուժած մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում:
Կոլումբիայի կառավարությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Չարագործին գտնել դեռ չի հաջողվել:










