Պերուում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել` օդանավում ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով
Պերուում LATAM ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել` օդանավում ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքին:
Նշվում է, որ ինքնաթիռը Խուլյակա քաղաքից մեկնում էր Պերուի մայրաքաղաք Լիմա, սակայն սպառնալիքի պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Պիսկո քաղաքում: Օդանավում գտնվող բոլոր 118 ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են:
Նշվում է, որ այժմ տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Մինչ ստուգման ավարտը քաղաքի օդանավակայանը փակ կլինի:










