Արարատի մարզի Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուք է տեղի ունեցել: Նշվում է, որ 2 հոգի, որոնցից մեկը դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին գյուղ են ժամանել ոստիկանները, որոնք պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










