ԱՄՆ-ում տղամարդը լազերով փորձել է կուրացնել վայրէջք կատարող ինքնաթիռի օդաչուին

03:57 • 25.01.20

ԱՄՆ-ում ցամաքից ինքնաթիռի օդաչուին փորձել են կուրացնել լազերով, երբ վերջինս վայրէջք էր կատարում: Այս մասին հայտնում է Independent-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգում: Օդաչուն պատմել է, որ ինչ-որ մեկն իրեն կուրացրել է լազերով և նշել է, որ նույնիսկ վայրէջքից հետո տեսողությունը որոշ ժամանակ նորմալ չի եղել:

Իրավապահ մարմինների աշխատակիցները կարճ ժամանակ անց ձերբակալել են 41-ամյա Չարլի Չեպմենին, ում գրպանում գտել են լազերային սարք: Ձերբակալման պահին տղամարդը դիմադրել է: Նա մուրճով սպառնացել է ոստիկաններին:

Նշվում է, որ Չեպմենն արդեն չորրորդ անգամ է նման արարք թույլ տալիս` խանգարելով օդաչուներին: Նրան մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ նա նույնիսկ քարեր է նետել ինքնաթիռի ուղղությամբ: