Կորոնավիրուսը հասել է արդեն Ավստրալիա. Մելբուռնում գրանցվել է վարակման առաջին դեպքը

06:04 • 25.01.20

Ավստրալիայում գրանցվել է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսով վարակման դեպք: Մելբուռնում հաստատվել է, որ տղամարդը հիվանդ է նոր վիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ տղամարդը հիվանդանոց է դիմել ուրբաթ օրը: Նա Ուհանից վերադարձել է հունվարի 19-ին, որտեղ երկու շաբաթ է անցկացրել: Հիվանդանոցում հաստատվել է վարակի կասկածները և նրան մեկուսացրել են: Եվս 4 մարդ Ավստրալիայում անցնում է ստուգում:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում և Ֆրանսիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին: