Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքն է արձանագրվել
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը: Այս մասին հայտնում է France Info-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել համաճարակի ևս երկու դեպքի մասին` Փարիզ և Բորդո քաղաքներում: Նշվում է, որ երրորդ հիվանդն արդեն վարակվածներից մեկի բարեկամն է:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 900-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:










