Բրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել

22:09 • 26.01.20

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է BBC News-ը, հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նշվում է, որ զոհերից շատերը թաղված են մնացել ուրբաթ և շաբաթ տեղացած ուժեղ անձրևների պատճառով առաջացած սողանքների տակ: Ավելի քան 2500 մարդ տարհանվել են իրենց տներից: Տներից շատերն ավերակների են վերածվել:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, 17 մարդ անհետ կորած է համարվում: Երկրի եղանակային տեսության ծառայությունը հայտնել է, որ նահանգի մայրաքաղաք Բելո Օրիզոնտեում 24-ժամյա ժամանակահատվածում ամենաշատ տեղումներն են գրանցվել 110 տարվա պատմության մեջ:

 Երկրի՝ երկրորդ ամենախիտ բնակեցված նահանգում մոտ 40 համայնքներ լրջորեն տուժել են տարերային աղետի հետևանքով: