Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են՝ ինչպես է ցնցվում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը (տեսանյութ)

21:39 • 26.01.20

 

 

Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են, թե ինչպես է տենդից ցնցվում կորոնովիրուսով վարակված հիվանդը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես երևում է մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, հիվանդանոցային մահճակալին պառկած տղամարդը ցնցվում է, իսկ կողքին կանգնած դիմակով կինը պահում է նրա գլուխը: Ինչպես նշվում է, Ուհան քաղաքում, որտեղից տարածվել է հիվանդության համաճարակը, հիվանդանոցները լեփ-լեցուն են, և մարդիկ ստիպված են միջանցքներում սպասել, որպեսզի իրենց օգնություն ցուցաբերեն:

36-ամյա բնակչուհին տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ մի ամբողջ շաբաթ փորձել է ամուսնուն բուժհաստատություն տեղափոխել՝ ստուգելու համար նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը:  

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 56-ի, իսկ հիվանդներինը՝ շուրջ 2000: