Չինաստանում համաճարակի վերածված կորոնավիրուսը կարող է տարածվել նախքան հիվանդների մոտ ախտանշանների ի հայտ գալը. Պեկինում վիրուս է հայտնաբերվել 9 ամսական երեխայի մոտ
Պեկինում հաստատել են, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը մայրաքաղաքում հասել է 68-ի, որոնց թվում է 9-ամսական աղջիկ:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, ներկա պահին նա կորոնավիրուսով վարակված ամենափոքր հիվանդն է: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել 2-ամյա երեխայի վարակման մասին:
Երկրի առողջապահության նախարարը զգուշացրել է, որ մարդիկ կարող են վիրուսը տարածել, անգամ երբ չգիտեն, որ հիվանդ են, այսինքն՝ նախքան հիվանդության ախտանշանների ի հայտ գալը:
Հիվանդությամբ վարակվածների թիվը վերջին տվյալների համաձայն գերազանցում է 2000-ը, մահացածների թիվը հասել է 56-ի:










