Քադիրովի պատկերով կոլաժի պատճառով Չեչնիայում 25 մարդու են ձերբակալել
Չեչնիայում ոստիկաններն առնվազն 25 մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են ֆոտոկոլաժի տարածման համար, որում հանրապետության ղեկավարը Ռամզան Քադիրովը պատկերված է ուղղափառ հոգևորականի հագուստով:
Ինչպես հաղորդում է Кавказ.Реалии պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, հունվարի 24-25-ը 11 մարդ է ձերբակալվել Շալի քաղաքում, ևս 4-ին ձերբակալել են Գերմենչուկ գյուղում, իսկ 10 մարդ՝ Կուրչալոևսկի շրջանում:
Նշվում է, որ ոստիկանները ձերբակալում էին ոչ միայն նրանց, ովքեր տարածել են կոլաժը, այլև ստացողներին: Նրանց թվում նաև դպրոցահասակներ կան, ինչպես նաև 25-30 տարեկան երիտասարդներ և տաքսու 62-ամյա վարորդ:
Նրանց բոլորին տեղափոխել են ՆԳՆ Շալինյան շրջանի վարչակազմի ժամանակավոր մեկուսարան, որտեղ նրանք անցկացրել են գիշերը: Միևնույն ժամանակ ոստիկանները չեն արձանագրել ձերբակալությունները: Աղբյուրի տվյալներով՝ նրանց ծեծի են ենթարկում:










