Սա անցնում է բարոյական սահմանը, այսպիսի որակներով անձը ավագանու մանդատ կրելու իրավունք չունի․ Դավիթ Խաժակյանը՝ «Իմ քայլի» անդամի կողմից Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու մասին

23:52 • 26.01.20

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավագանու«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել, ինչն ատելության հրահրման սահմանն անցնել է նշանակում։

Դավիթ Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»։

 

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, text