Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են այս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետի գրառման մասին

17:09 • 26.01.20

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար։

Նարեկ Սամսոնյանը գրել է, թե «ջախջախիչ, անհամաչափ, դաժանագույն փաստարկ ներկայացրեց էս անխիղճը»:

Խոսելով վարչապետի ներկայացրած փաստարկի մասին, Նարեկ Սամսոնյանն այն որակել է «դաժանագույն»։

«Հրայր Թովմասյանի փաստաբանները կարան էլ չսպասեն ու էս դասական զրպարտչին դատի տան»,– գրել է նա: