Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի

22:00 • 26.01.20

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել:

Նախարարի խոսքով՝ 36 ժամ է անցել երկրաշարժի պահից, սակայն իրենց դեռ աշխատում են՝ հուսալով գտնել օգնության կարիք ունեցող մարդկանց:

Հիշեցնենք, որ 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Էլյազիգ նահանգում, ինչի հետևանքով տուժածների թիվը հասել է 1600-ի: Նրանցից 104-ը դեռևս հիվանդանոցում են գտնվում: Երկրաշարժից հետո ավելի քան 700 հետցնցում է գրանցվել: