Վարչապետի գրառումը ապացույց չի կարող լինել, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է նրան առաջարկել. տեսանյութում ամեն ինչ երևում է. Կարեն Վրթանեսյան
Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է վարչապետի գրառմանը, որում վերջինս հրապարակել էր գրչի լուսանկար որպես փաստ այն բանի, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմից իր ծառայություններ է առաջարկել իրեն։
Կարեն Վրթանեսյանը հրապարակել է «Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի մայիսի 25-ի նիստի մասին ռեպորտաժի տեսանյութը՝ նշելով, որ տեսանյութում երևում է, որ Փաշինյանի ձեռքի գրիչը կապույտ է։ «Մի քանի վայրկյան էլ երևում է, որ Հրայրը հետը հանգիստ շփվում է, բայց հետո էլի ձեռքին նույն կապույտ գրիչն է։ Հրայրի գրիչն էլ Հրայրի առջև է՝ թղթին դրած, սև գրիչ է»,– գրել է նա։
«Անկախ այն բանից Հրայրն իրեն գրիչ տվել է, չի տվել, թե Նիկոլն ա գրիչը վերցրել ու չի վերադարձրել, թե ինչ, սա իր ասած «Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձում էր իր ծառայություններն ինձ առաջարկել»-ու ապացույց չի կարող լինել»,– հավելել է Կարեն Վրթանեսյանը։










