Հունվարի 29-31-ին գիշերները աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

11:13 • 27.01.20

Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- ասված է գրառման մեջ: